Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՉԺՀ-ի հարավում գործող ֆաբրիկան սկսել է օրական 1,2 մլն բժշկական դիմակ թողարկել

ՉԺՀ-ի հարավում գործող ֆաբրիկան սկսել է օրական 1,2 մլն բժշկական դիմակ թողարկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում Xingshi Equipments չինական ընկերության ֆաբրիկան ապահովել Է օրական 1,2 մլն բժշկական դիմակների արտադրությունը նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով արագ աճող ներքին պահանջարկի ֆոնին: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալությն տվյալներով՝ ավտոմատացված գիծը, որն ավելի վաղ թողարկում Էր երեխաների տակաշորեր եւ բժշկական անձեռոցիկներ, Գուանչժոու քաղաքի (Գուանդունի նահանգի վարչական կենտրոն) վարչակազմի կարգադրությամբ կարողացել են ամենակարճ ժամկետում վերակառուցել այդ պահանջված արտադրանքի զանգվածային արտադրության համար: Մասնագետներին մեկ շաբաթ Է պահանջվել նոր սարքավորումների հավաքման համար: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, մինչեւ մարտի վերջը ֆաբրիկան լրացուցիչ կգործարկի եւս 12 օժանդակ արտադրական գիծ:

ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար 150 դեպք, 2 592 մարդ մահացել Է: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 409-ով, մահացածներինը՝ 150-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 149 մարդ, եւս մեկը Հայնանի նահանգում: Հիվանդանոցներում բուժումը ներկայում շարունակում Է 49,8 հազար մարդ, ավելի քան 9,9 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ուհան քաղաքում (Հուբեյի վարչական կենտրոն) գրանցվել Է կրկնական վարակման 195 դեպք:

Միեւնույն ժամանակ 24,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Չինաստանի վեց նահանգներ փետրվարի 24-ին նվազեցրել են արտակարգ դրությանը հակազդելու բարձրագույն մակարդակը, որը հայտարարվել Էր նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակի պատճառով: Գուանդունի եւ Շանսիի նահանգները բարձրագույն I մակարդակն իջեցրել են մինեւ II: Մինչդեռ Լյաոնինի, Գույչժոուի, Յունանի եւ Գասնուի նահանգները հակազդման մակարդակն իջեցրել են մինչեւ III մակարդակ: ՉԺՀ-ում մշակվել Է պատվաստանյութ, որն արդեն արդյունավետություն Է դրսեւորել կորոնավիրուսի դեմ, փետրվարի 24-ին հայտնել Է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:

Նա նաեւ հայտնել Է կորոնավիրուսի բուժման համար գտնված արդյունավետ դեղերի մասին: «Պրակտիկան ցույց Է տալիս, որ չինական դեղերն արդյունավետ են գործում: Բոլոր դեպքերում, երբ դեղեր են կիրառում, չի եղել բարդության ոչ մի դեպք,- նշել Է նա:- Չինական դեղերն ավելի քան 85 տոկոս, որոշ շրջաններում 90 տոկոսից ավելի ընդհանուր արդյունավետություն են ցուց տալիս»: Դիվանագետը պատմել Է, որ Չինաստանում գտել են հին դեղ, որն արդյունավետ Է գործում կորոնավիրուսի դեմ, դա «քլորոքինի ֆոսֆատն Է, որը մի քանի տասնյակ տարի կիրառվում Է մալարիայի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]