Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ում պատմել են կորոնավիրուսի հետազոտման արդյունքների մասին

ԱՀԿ-ում պատմել են կորոնավիրուսի հետազոտման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետազոտման փորձագետների միջազգային խումբը, որը ժամանել Էր Չինաստան, կատարված ուսումնասիրություններից հետո եկել Է այն եզրակացության, որ տարիքային բոլոր կատեգորիաները ենթակա են այդ վիրուսին: Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել Է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի COVID-2019-ի հակազդման փորձագիտական հանձնախմբի ղեկավար Լյան Վանյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՀԿ-ի՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետազոտման միջազգային խումբը, որը կազմված Էր 24 չինացի եւ օտարերկրյա փորձագետներից, Չինաստան Էր ժամանել փետրվարի 16-ին եւ այցելել Էր Պեկին, Գուանդունի, Սիչուանի նահանգներ, ինչպես նաեւ Ուհան քաղաք:

«Նոր տիպի կորոնավիրուսը հիվանդության նոր տեսակի հարուցիչ Է, ուստի տարիքային ոչ մի խումբ իմունիտետ չունի նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ, հեշտությամբ կարող Է վարակվել»,-հայտարարել Է Լյան Վանյանը հետազոտման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, հիվանդացածների միջին տարիքը 51- Է, 30-69 տարեկան մարդիկ կազմում են հիվանդացածների ընդհանուր թվի 77,80 տոկոսը, դեպքերի 77,5 տոկոսը գրանցված Է Հուբեյի նահանգում: Փորձագետները նաեւ պարզել են, որ հիվանդացածների հետ սերտ շփում ունեցած անձանց մոտավորապես 1-5 տոկոսի անալիզները կորոնավիրուսային վարակ են արձանագրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]