Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կանարյան կղզիներում ավազամրրիկի պատճառով շուրջ հազար չվերթ Է չեղարկվել ու հետաձգվել

Կանարյան կղզիներում ավազամրրիկի պատճառով շուրջ հազար չվերթ Է չեղարկվել ու հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ հազար չվերթ Է չեղարկվել կամ այլ օդանավակայաններ ուղարկվել անբարենպաստ եղանակի պատճառով, որը հանգստյան օրերին հաստատվել Էր Իսպանիայի Կանարյան կղզիներում: Այդ մասին փետրվարի 24-ին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի Օդանավակայանների պետական վարչությունում (AENA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոշեմրրիկի պատճառով վատ տեսանելիությունը, ինչպես նաեւ քամու սաստիկ պոռթկումները ընդհատումներ են առաջացրել ինքնավար հանրակցության օդանավակայանների աշխատանքում: «Շուրջ հազար չվերթ Է չեղարկվել կամ հետաձգվել,-պարզաբանել են AENA-ում:-Այժմ (աշխատանքն օդանավակայաններում) վերականգնվում Է, սակայն դրանք գործում են սահմանափակումներով»:

Վարչությունում հավելել են, որ այդ իրադրությունը խախտել Է մոտավորապես 120 հազար ավիաուղեւորների պլանները, որոնց չվերթները չեղարկվել են կամ ուղարկվել այլ օդանավակայաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]