Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրաքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Իրաքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտարարել Է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը. վարակը հայտնաբերել են Իրանի մի քաղաքացու մոտ: Այդ մասին ասված Է նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կրոնական ուսումնական հաստատություններից մեկի ուսանողի, որը Իրանի քաղաքացիություն ունի եւ Իրաք Է ժամանել նախքան Իրանի հետ սահմանները փակելու վերաբերյալ կառավարության (կորոնավիրուսի դեմ պայքարի) ճգնաժամային շտաբի որոշումը, բժշկական հետազոտության արդյունքները հայտնաբերել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նաջաֆի նահանգի առողջապահության դեպարտամենտը մամուլի տեղեկագրում հայտարարել Է, որ դեպքը գրանցվել Է երկրի հարավ-արեւմուտքի այս նահանգում, որտեղ գտնվում Է շիա մուսուլմանների սրբազան վայրեր ուխտագնացության կենտրոններից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]