Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի պատճառով Հարավային Կորեայի խորհրդարանը փակել են ախտահանման համար

Կորոնավիրուսի պատճառով Հարավային Կորեայի խորհրդարանը փակել են ախտահանման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Ազգային ժողովը չեղարկել Է լիագումար նիստը եւ ախտահանման համար շենքը փակել այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել, որ այնտեղ կորոնավիրուսով պացիենտ Է եղել: Այդ մասին հայտնել Է Ազգային ժողովի ներկայացուցիչ Հան Մին Սուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր 18:00-ից (Երեւանի ժամանակով 13:00) ախտահանում Է անցկացվելու… Որպեսզի այն արդյունավետ լինի, անհրաժեշտ Է հաստատությունը փակել գոնե 24 ժամով: Փետրվարի 25-ին Ազգային ժողովի շենքը եւ պատգամավորների (գրասենյակների) շենքը փակ կլինեն»,- հայտնել Է Հան Մին Սուն մամուլի ասուլիսում:

Շենքը վերստին կբացեն փետրվարի 26-ին ժամը 09:00-ին: Այդ կապակցությամբ խորհրդարանի փետրվարի 24-ի եւ 25-ի նիստերը չեղարկված են: Ինչպես հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, փետրվարի 22-ին կորոնավիրուս Էին ախտորոշել Ուսուցիչների ասոցիացիաների կորեական դաշնության նախագահ Հա Յուն Սուի մոտ, որն անցյալ շաբաթ ներկա Է եղել խորհրդարանի նիստին, նա ենթարկվել Է կարանտինի: Նրա հետ պատգամավորներ Էին շփվել մի քանի պահպանողական կուսակցությունների՝ վերջերս ստեղծված «Ապագայի միավորված կուսակցություն» (UFP) դաշինքից: Այժմ ստուգում են նրանց մոտ վիրուսի առկայությունը: UFP-ն եւ կառավարող Դեմոկրատական կուսակցությունը նաեւ չեղարկել են իրենց պատգամավորների ընդհանուր ժողովը: Կորեայի Հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը նույնպես հայտնել Է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ժամանակավորապես կփակի պետական պատմական ու գեղարվեստական թանգարաններն ու գրադարանները: Ընդամենը 24 հաստատություններ փետրվարի 24-ից աստիճանաբար կդադարեն աշխատել: Ընդամենը կորոնավիրուսով երկրում վարակվել Է 833 մարդ, 11 հազար 631 մարդու անալիզներն հետազոտվում են: Մահացել Է յոթ պացիենտ, դուրս Է գրվել 18 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am