Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների աշխատանքները

Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը կատարած աշխատանքային այցի ընթացքում ամփոփել է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների` 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշված կայազորային քննչական բաժինների պետերը հանդես են եկել զեկույցով՝ ներկայացնելով 2019 թվականի կայազորային քննչական բաժինների գործունեությունը՝ թվային ցուցանիշներով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ամփոփման ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ 

Հանդիպման ավարտին Ա.Կրկյաշարյանը կայազորային քննչական բաժինների աշխատանքները դրական գնահատեց և հորդորեց աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ, գրանցել նոր հաջողություններ. «Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ: Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ՝ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը»,- ընդգծեց Արտակ Կրկյաշարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]