Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված 
բարձրացումից

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում   արհեստական պակասուրդի ստեղծումից: «Արմենպրես»-ի փոխանցմամվ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը  կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի իրականացնում է ուսումնասիրություն  դեղերի շրջանառության ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]