Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կայացել է տեղաբաշխման հանձնաժողովի արտագնա նիստ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կայացել է  տեղաբաշխման հանձնաժողովի արտագնա նիստ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 21-ին արտագնա նիստ է անցկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդրական այն նախաձեռնություններին, որոնք հետագայում նպաստելու են տեղաբաշխման հանձնաժողովի աշխատանքային գործունեության կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ հատկապես կարևորելով սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գործառույթները դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաև նրանց վերասոցիալականացնելու և վերաինտեգրելու գործընթացներում։

Ա. Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրել է կրթական, լուսավորչական, կրոնական, մարզական և մշակութային միջոցառումներին ազատազրկված անձանց ակտիվ ներգրավվածությունը, խրախուսանքներ տրամադրելու կարգը, առաջարկությունների դեպքում հիմնարկների համագործակցությունը հասարակական և այլ կազմակերպությունների հետ։

Հանձնաժողովի արտագնա նիստի հիմնական նպատակն էր ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ անձնապես հանդիպելը, տեղում ծանոթանալը նրանց անձնական գործերին, դրսևորած վարքագծի վերաբերյալ բնութագրերին, աշխատանքային պայմանագրերին, ազատազրկված անձանց զբաղվածությանն ու վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներն ուսումնասիրելը, մարդկային որակները և հնարավոր ռիսկերն անմիջական շփման միջոցով ճանաչելը։

Դատապարտյալներին անձամբ ընդունելով՝ հանձնաժողովի անդամները մանրամասն լսել են յուրաքանչյուր ցմահ ազատազրկման դատապարտված անձի ներկայացրած հանգամանքները, հիմնավորումները, անհրաժեշտության դեպքում՝ ուսումնասիրել նրանց կողմից տրամադրվող հավելյալ փաստաթղթերը, որոնք բազմակողմանի գնահատել ու համադրել են նրանց ուղղման գործընթացի ժամանակ կազմված մյուս համապատասխան փաստաթղթերի ու տեղեկությունների հետ։

Հանձնաժողովի արտագնա նիստերը կրելու են շարունակական բնույթ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]