Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վաչե Գաբրիելյանը բարձրագույն կրթության բարեփոխումներում կարևորում է անհատական կրեդիտային համակարգը

Վաչե Գաբրիելյանը բարձրագույն կրթության բարեփոխումներում կարևորում է 
անհատական կրեդիտային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով առաջարկվող բարեփոխումներով նախատեսվող անհատական կրեդիտային համակարգի դրույթը համարում է խիստ կարևոր, միևնույն ժամանակ նկատում է՝ բարեփոխումների իրականացման համար պետք են ենթակառուցվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գաբրիելյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Ուրախ եմ, որ նախագծի վերջնական ձևակերպումներով անխաթար է մնացել կրեդիտային համակարգի կարևորությունը, որն ուսանողներին թույլ է տալիս անհատական համակարգով զարգանալ, ապահովում է ուսանողների շարժունակությունը և հնարավորություն է տալիս ընտրել իր ծրագրի ինտենսիվությունը: Սակայն շատ կարևոր է, թե օրենքի նշված դրույթները կարող ենք իրականացնել միասնական կերպով, թե ոչ: Երբ խոսում ենք անհատական կրեդիտային համակարգի մասին, ապա բոլոր համալսարաններում պետք է գործի գրանցողի գրասենյակը: Այս համակարգը շատ վաղուց գործում էր թղթային տարբերակով, բայց արդեն մի քանի տասնամյակ ամբողջ աշխարհում այն էլեկտրոնային է»,-ասաց Գաբրիելյանը:

Նրա կարծիքով՝ խիստ կարևոր է ունենալ էլեկտրոնային միջավայր, օրինակ Moodle ծրագրի գործունեության հայաֆիկացում: Գաբրիելյանը նշեց՝ տեղյակ է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, սակայն անցումային դրույթները պետք է հաշվարկվեն: «Եթե այս ենթակառուցվածքները չլինեն, ապա շատ դժվար կլինի նախատեսված փոփոխությունները կյանքի կոչել»,-ասաց նա:

Գաբրիելյանը նկատեց՝ մի քանի բուհեր ունեն ծրագիր, որը լուծում է հայերեն աշխատանքների գրագողության հարցը: «Եթե սա լինի միասնական, ապա շատ կօգնի բուհերին: Սա ենթակառուցվածք է, որի մասին պետք է մտածել, որոնք հնարավորություն կտան նախաձեռնված փոփոխություններ անելու»,-ասաց նա:

Գաբրիելյանը հավելեց՝ հատկապես անհատական կրեդիտային համակարգի անցումը, ուսանողներին ծրագրերն ընտրելու հնարավորության ընձեռումը մեծ քայլ կլինի: Նա նաև նշեց, որ դա վաղուց էր նախատեսված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]