Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության մասին

ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ում մշակվել Է պատվաստանյութ, որն արդեն արդյունավետություն Է դրսեւորել կորոնավիրուսի դեմ, փետրվարի 24-ին հայտնել Է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Չինաստանում արդեն մշակել են պատվաստանյութ, որն իմունիտետ Է ցույց տալիս: Բայց դա նախնական Է, անհրաժեշտ են հետագա ստուգումներ եւ լրամշակումներ»,- ասել Է նա Մոսկվայում ՉԺՀ-ի դեսպանատանը կայացած ճեպազույցում: ՉԺան Հանհուեյը նաեւ հայտնել Է կորոնավիրուսի բուժման համար գտնված արդյունավետ դեղերի մասին: «Պրակտիկան ցույց Է տալիս, որ չինական դեղերն արդյունավետ են գործում: Բոլոր դեպքերում, երբ դեղեր են կիրառում, չի եղել բարդության ոչ մի դեպք,- նշել Է նա:- Չինական դեղերն ավելի քան 85 տոկոս, որոշ շրջաններում 90 տոկոսից ավելի ընդհանուր արդյունավետություն են ցուց տալիս»: Դիվանագետը պատմել Է, որ Չինաստանում գտել են հին դեղ, որն արդյունավետ Է գործում կորոնավիրուսի դեմ, դա «քլորոքինի ֆոսֆանտն Է, որը մի քանի տասնյակ տարի կիրառվում Է մալարիայի դեմ»: «Նաեւ կա խորհրդային արտադրության հին դեղ: Առայժմ երկու դեղերն ավելի արդյունավետ են համարվում,- ասել Է դեսպանը:- Ամենաարդյունավետ միջոցները եվրոպական բժշկությունն Է չինականի հետ զուգակցմամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]