Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց նաեւ Աֆղանստանում

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց նաեւ Աֆղանստանում
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես հայտնել Է 1TV աֆղանական հեռուստաալիքը, փետրվարի 24-ին հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆերոզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարը նշել Է, որ Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել Է Հերաթի նահանգի տարածքում, որը գտնվում Է երկրի հյուսիս-արեւմուտքում:
Այս նահանգում, ինչպես հավելել Է Ֆերոզը, հայտարարվել Է արտակարգ դրություն: Բացի այդ, նախարարի խոսքով՝ անվտանգության ազգային վարչությունը կարգադրել Է կասեցնել Հերաթից ցամքային եւ օդային տարանցումն այս նահանգի հետ սահմանակից Իրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]