Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփը Հնդկաստան այցն սկսել Է Ահմադաբադ այցելությամբ

Թրամփը Հնդկաստան այցն սկսել Է Ահմադաբադ այցելությամբ


ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել Է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախագահական ինքնաթիռը, որում գտնվում են Սպիտակ տան ղեկավարը, նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ինչպես նաեւ 12 մարդուց բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, վայրԷջք Է կատարել Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան օդանավակայանում: ԱՄՆ-ի նախագահի ժամանումն ուղիղ եթերով հեռարձակել են հնդակական հեռուստաալիքները:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը, Ահմադաբադում ամերիկյան վարչակազմի ղեկավարը կմասնակցի «Նամաստե Թրամփ» («Բարեւ, Թրա՛մփ») զանգվածային միջոցառմանը, որը կանցկացվի Հնդկաստանում կրիկետի «Մոտերա» ամենամեծ մարզադաշտում:
Դրանից առաջ, ինչպես սպասվում Է, Թրամփը տիկնոջ հետ կայցելի Աշրամ Սաբարմատի՝ վայր, որտեղ ապրել եւ քարոզել Է Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին: «Մոտերա» մարզադաշտում Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին հանդես կգա բազմահազարանոց լսարանի առջեւ: Այնուհետեւ Թրամփը կնոջ հետ միասին կայցելի Ագրա քաղաք, որտեղ կդիտեն Թաջ-Մահալ թանգարանը: Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը կժամանի Նյու Դելի:
Փետրվարի 25-ին պլանավորված են նրա բանակցությունները Հնդկաստանի վարչապետի, ինչպես նաեւ երկրի նախագահ Ռամ Նաթհ Քովինդի հետ:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի հնդկական բիզնես-հանրակցության ներկայացուցիչների եւ ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Փետրվարի 25-ի երեկոյան պլանավորված Է ընթրիք, որը կանցկացվի նախագահական պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]