Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի երկկողմ օրակարգը. ԱԳ նախարար

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի երկկողմ օրակարգը. ԱԳ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավատացած է, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի և որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկրների երկկողմ օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը»,- ասաց նախարարը:

Մնացականյանը նշեց, որ Միրոսլավ Լայչակի հետ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան բացումը տեղի կունենա փետրվարի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]