Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քուվեյթում գրանցվել Է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը

Քուվեյթում գրանցվել Է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 24-ին Քուվեյթում գրանցվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը: Այդ մասին հայտնել Է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ վարակվածները ժամանել Էին Իրանի Մեշհեդ քաղաքից, որտեղ ավելի վաղ գրանցվել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկում: Քուվեյթցի բժիշկների տվյալներով՝ վարակվածներից մեկը Քուվեյթի 53-ամյա քաղաքացի Է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի 61-ամյա մի քաղաքացի, երրորդ հիվանդացածի քաղաքացիությունը, որը 21 տարեկան Է, դեռեւս պարզված չԷ: Պացիենտները գտնվում են մշտական բժշկական հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]