Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը

Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի կողմից կորոնավիրուսի տարածման կանխման միջոցառումների վերաբերյալ ընդունված կարգադրությունը նախատեսում Է մարդատար գնացքների վագոնների, ավտոբուսների եւ վապորետիների (Վենետիկում երթեւեկող ջրային տրամվայիկների) ախտահանման աշխատանք: Ինչպես հաղորդել Է ANSA գործակալությունը, փետրվարի 23-ին այդ մասին հայտնել Է նահանգապետն ինքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր միջոցները նախատեսում են տարածաշրջանային գնացքների, ավտոբուսների եւ վապորետիների սանիտարական մշակում: Մենք բնակչությանը հորդորում ենք փոխգործակցել, խուսափել ավելորդ շփումներից եւ լվանալ ձեռքերը»,- ասել Է Ձայան: Վենետոյում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 դեպք, ինչպես նաեւ մահվան մեկ դեպք: Ընդամենն Իտալիայում ախտահարվածների թիվը գերազանցել Է 150-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]