Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2592-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2592-ի
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում փետրվարի 24-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար 150 դեպք, 2 592 մարդ մահացել Է, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 409-ով, մահացածներինը՝ 150-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 149 մարդ, եւս մեկը Հայնանի նահանգում: Հիվանդանոցներում բուժումը ներկայում շարունակում Է 49,8 հազար մարդ, ավելի քան 9,9 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ուհան քաղաքում (Հուբեյի վարչական կենտրոն) գրանցվել Է կրկնական վարակման 195 դեպք: Միեւնույն ժամանակ 24,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում կորոնավիրուսից մահացել Է 97 մարդ, նաեւ հաստատվել Է վարակման 648 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]