Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները հոսպիտալացվել են

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 
տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 23-ին, ժամը 23:50-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արթիկ ավտոճանապարհին՝ Հնաբերդ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Պարզվել է, որ Հնաբերդ գյուղի խաչմերուկում «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Գնել Ի., ծնված 1964 թ.) և ուղևորը (Մարինե Ի., ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Ծաղկահովտի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]