Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանուէլ Պետրոսյանը Aeroflot open-ի առաջատարից հետ է կես միավորով

Մանուէլ Պետրոսյանը Aeroflot open-ի առաջատարից հետ է կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող Aeroflot open 2020 մրցաշարի առաջատարին Մանուէլ Պետրոսյանը զիջում է կես միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A ենթախմբի 5-րդ տուրում հաղթանակներ տարան Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը կիսեց միավորը: Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 4 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում և կես միավորով զիջում է առաջատարին՝ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին:

B խմբում Տիգրան Հարությունյանը և Հովիկ Հայրապետյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները, իսկ Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց: Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով առաջատարներից է:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]