1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում 

Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում 
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ գրանցված երկրաշարժը կրկին զգացել են նաև Հայաստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը, փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 19։30-ին (Երևանի ժամանակով ժամը` 20։00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.140 և արևելյան երկայնության 44.480 աշխարհագրական կոորդինատներով Իրանում՝ Սալմաս քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում:

Փետրվարի 23-ի առավոտյան ևս Սալմասում ութ բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։  Զոհեր և վիրավորներ էին գրանցվել ինչպես Իրանում, այնպես էլ Թուրքիայի սահմանակից բնակավայրերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]