Գրոսմայստեր Արման Միքայելյանը 9-րդն է Պրահայի մրցաշարում
20:21, 23 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանն ավարտեց ելույթները Պրահայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրահայում ընթացող շախմատային փառատոնի բաց մրցաշարում Միքայելյանը 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Ակաշը:
Պրահայի շախմատի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվում էր 13 մրցաշար՝ 10 շրջանային, 1 բաց, ինչպես նաև արագ և կայծակնային մրցաշարեր։ Փառատոնի գլխավոր Masters մրցաշարին մասնակցում են 10 հանրահայտ գրոսմայստերներ: Բաց մրցաշարին մասնակցում էր 248 շախմատիստ 35 երկրից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում