Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վիեննայում Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց է կայացել

Վիեննայում Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց է 
կայացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 22-ին Վիեննայում տեղի է ունեցել քայլերթ և ցույց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցը մեկնարկել է Վիեննայի «Հոֆբուրգ» կայսերական պալատի մոտ՝ մասնակիցների կողմից գերմաներեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող հայտարարություններով: Այնուհետև Հայաստանի, Արցախի և Ավստրիայի դրոշներով և Ադրբեջանին դատապարտող պաստառներով ցուցարարները շարժվել են դեպի Վիեննայի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի (Stephansplatz) հրապարակ: Ցուցարարները պաստառներ են բարձրացրել` «Մենք արդարություն ենք պահանջում Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի համար», «Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ անպատիժ հանցագործություն», «Ադրբեջանը մեղավոր է էթնիկական զտումների համար» և այլ կոչերով:

Բազմաքանակ անցորդներին, զբոսաշրջիկներին բաժանվել են թռուցիկներ, գրքեր և տեսաերիզներ՝ Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]