Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակվել՝ 43-ը. պաշտոնական

Իրանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակվել՝ 43-ը. պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում, փետրվարի 23-ի դրությամբ, նոր կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակվել՝ 43 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրն՝ Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ինչպես հաղորդում է Իրանի IRNA լրատվական գործակալությունը, նա նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակվածների թիվը 15-ով ավելացել է՝ կազմելով 43։
«Վարակված հիվանդներից ևս 3-ը մահացել են։ Այս պահին կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը կազմում է 8»,- հավելել է Քիանուշ Ջահանփուրը։
Նա նաև հայտնել է, որ Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են, իսկ Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]