Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն կպաշտպանի իր բիաթլոնիստներին Իտալիայում հոգեբանական ճնշումներից

ՌԴ ԱԳՆ-ն կպաշտպանի իր բիաթլոնիստներին Իտալիայում հոգեբանական ճնշումներից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում Ռուսաստանի դեսպանությունը դիմել է Իտալիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելով աշխարհի առաջնությանը մասնակցող ռուս բիաթլոնիստների մոտ խուզարկություն անցկացնելու առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ընդգծել է, որ առաջնային խնդիր է «սպորտը վերադարձնել սպորտին»` պաշտպանելով մարզիկներին հոգեբանական ճնշումներից: «Մեր նպատակն է անել այնպես, որ մարզիկները շարունակեն մասնակցել մրցումներին»,-ասել է նա:

Իտալական ոստիկանությունը փետրվարի 22-ի վաղ առավոտյան խուզարկություն էր անցկացրել Իտալիայում բիաթլոնի աշխարհի առաջնությանը մասնակցող Ռուսաստանի հավաքականի թիմում: Մարզիկներին որևէ մեղադրանք չի առաջադրվել, և նրանցից մոտից առգրավել են համակարգիչն ու հեռախոսը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բԲիաթլոնիստներից Ալեքսանդր Լոգինովը հայտնվել է «դոպինգ-սկանդալի» կենտրոնում՝ մարզչի պատճառով. Ալեքսանդր Կասպերովիչը առաջնությանը հավատարմագրվել է այլ անձի անվան տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]