1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիտանիան Ճապոնիայում կայանած «Diamond Princess» զբոսանավից տարհանել է 32 հոգու

Բրիտանիան Ճապոնիայում կայանած «Diamond Princess» զբոսանավից տարհանել է 32 
հոգու

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան իր և եվրոպական երկրների 32 քաղաքացու տարհանել է Ճապոնիայի Յոկոգամա նավահանգստում կայանած «Diamond Princess» զբոսանավից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությանը:

Ինքնաթիռը, որի մեջ գտնվել են բրիտանացի և եվրոպացի զբոսաշրջիկները, Ճապոնիայից մեկնել է փետրվարի 21-ի երեկոյան, իսկ Միացյալ Թագավորությունում վայրէջք է կատարել շաբաթ օրը:

«Բրիտանիան «Diamond Princess» զբոսանավից տուն է հասցրել իր և Եվրոպայի երկրների 32 քաղաքացիներին: Շնորհակալություն մեր գործընկերներին և բժիշկներին, որոնք ուղեկցել են նրանց թռիչքի ընթացքում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Զբոսանավից տուն է վերադարձել նաև Հունաստանի 2 քաղաքացի:

Զբոսանավը Յոկոգամա նավահանգստից դուրս է եկել հունվարի 20-ին, ապա վերադարձել փետրվարի 3-ին: Ճապոնիայի իշխանությունները երկու շաբաթով կարանտինի շրջան են հայտարարել զբոսանավի ուղևորների համար այն պատճառով, որ նրանց կազմում եղել է Չինաստանի մեկ քաղաքացի, որը հիվանդացել է: Զբոսանավի վրա եղել է 3711 հոգի, ներառյալ 2666 հյուրերն ու 1045 անձնակազմի անդամները: Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուսը հայտնաբերվել է 728 մարդու մոտ: Հինգշաբթի օրը հայտարարվել է կորոնավիրուսից երկու հոգու մահվան մասին, որոնք վիրուսով վարակվել են զբոսանավում:

Այժմ զբոսանավի վրա գտնվում է շուրջ 2 հազար հոգի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]