Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում

Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան 
միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու երիտասարդ հայ թավջութակահարներ՝ Արտյոմ Իոանիսյանը և Միքայել Ոսկանյանն Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն կերպով հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ թավջութակահարներն ըստ արժանվույն են հանդես եկել եզրափակիչ փուլում: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը հայտնվել է լավագույն հնգյակում: Առաջին մրցանակի է արժանացել Իտալիայի ներկայացուցիչ Էտորե Պագանոն, երկրորդը՝ Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Շուպելիուսը:

Երկու երիտասարդ տաղանդները YerazArt միջազգային ծրագրի մասնակիցներն են, և ծրագրի կազմակերպիչները վստահ են՝ սա դեռ ամենը չէ, ընդամենը 16 տարեկան թավջութակահարներին առջևում սպասում են բազում նոր մարտահրավերներ, որոնց նրանք ըստ արժանվույն կպատասխանեն՝ բազում հաղթանակներ բերելով Հայաստանին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ