Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Aeroflot Open 2020»-ի երրորդ տուրում հաղթեց միայն Հայկ Մարտիրոսյանը

 «Aeroflot Open 2020»-ի երրորդ տուրում հաղթեց միայն Հայկ Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայի «Aeroflot Open 2020» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի A ենթախմբում անսպասելի պարտություն կրեցին Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը: Հաղթանակ տոնեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ Մանուէլ Պետրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:

B ենթախմբում Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը և Աննա Սարգսյանը գերազանցեցին մրցակիցներին: Էլինա Դանիելյանը պարտվեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]