Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո ՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո ՝ նվիրված Մեծ 
հաղթանակի 75-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում փետրվարի 21-ի  երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան 300 հազարն իրենց գլուխն են դրել հաղթանակի զոհասեղանին:

Երեկոն կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի համագործակցությամբ: Երեկոյին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի դեսպանները, մշակույթի գործիչներ, ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի և սահմանապահ զորքի զինծառայողներ:

Նշվել է, որ երեկոն յուրատեսակ երաժշտական նվիրում է նրա՛նց, ովքեր ռազմի դաշտում, սերը սրտում և երգը շուրթին կռեցին հաղթանակն, ինչպես նաև նրա՛նց, ովքեր գտնվելով, աշխատելով թիկունքում, շարունակում էին սիրել, հուսալ ու սպասել՝... չմոռանալով երգել: Այն խոնարհում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտություն վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղով պատմության կենդանի դաս են մեզ համար:

Երեկոն վարել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսների միջազգային մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան: Երեկոյի ընթացքում ռուսական ռոմանսները հնչել են Ռուսաստանից ժամանած հայտնի արտիստներ Սերգեյ Աբաբկինի, Նատալյա Մանուլիկի, Դմիտրի Զուևի, Ալլա Պետրովայի կատարմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]