Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նորավանք՝ հրաշք սրբավայր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նորավանք՝ հրաշք սրբավայր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «13-րդ դարի նշանավոր հոգեւորական, աստվածաբան եւ պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Սյունյաց Ստեփանոս Օրբելյանը, ով գործել է նաեւ Նորավանքում եւ թաղված է այստեղ՝ Օրբելյանների դամբարանում,  իր «Պատմութիւն նահանգին Սիսական» (1299 թ.) գրքում, ներկայացնելով Վայոց ձորում եղած վանքերն ու եկեղեցական միաբանությունները, գրում է. «Վայոց ձորի կողմում մշտապես գործող վանքերը՝ Խոտակերից վանքը, որը Քարակոփ է կոչվում, Նորավանքը, որը հետո դարձավ եպիսկոպոսարան…» (էջ՝ 283):

Այսպիսով 13-րդ դարում Նորավանքը դարձել է Սյունյաց աշխարհի կարեւոր հոգեւոր կենտրոններից մեկը եւ Վայոց ձորի եպիսկոպոսարանը: Սյունյաց աշխարհի Վայոց ձորում հայտնի էին ու են նաեւ մի քանի այլ վանքեր ու եկեղեցիներ, որոնք դարեր շարունակ եղել են մեր պատմության ու մշակույթի կարեւոր կենտրոններ:

Նորավանքի եկեղեցիների, գավիթի, դամբարանների մուտքերի բարավորների վրա, պատերին, սյուներին այսօր էլ իրենց անկրկնելի գեղեցկությամբ, մտքի թռիչքով, հրաշագործ էությամբ աչքի են զարնում եւ բոլոր այցելուներին գեղագիտական հաճույք պարգեւում Մոմիկի քանդակները: Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցուն կից է Օրբելյան տոհմի եւ վանքի առաջնորդների տապանատուն գավիթը՝ կառուցված եկեղեցու ավարտից անմիջապես հետո, հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է: 1261 թ.՝ ճարտարապետ Սիրանեսի կողմից` Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, այնուհետեւ՝ 1321 թ.՝ երկրաշարժից հետո` Մոմիկի կողմից, որը նոր էր ավարտել Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը։  Իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելոն հատուկ ուշադրություն է դարձրել Նորավանքի գլխավոր մուտքերից մեկի ճակատային զարդաքանդակին՝ այն համարելով բացառիկ տեսարանային լուծումներ ունեցող հատված, ինչը հատուկ է Վայոց ձորի ճարտարապետական դպրոցին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ