Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայերը Քյոլնում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայերը Քյոլնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայերի հետքերը     Գերմանիայում հասնում են մինչեւ քրիստոնեական  ժամանակաշրջաններ։ 301   թ. հաջորդող տարիներին հայ քրիստոնյա քարոզիչներ են եկել Գերմանիայի այժմյան տարածքներ՝քրիստոնեական կրոնն այստեղ քարոզելու   մտադրությամբ։   Եվրոպայում  եւ    նաեւ    Գերմանիայում     ամենահայտնի հայկական ծագմամբ անձը Սուրբ Բարսեղն է կամ Վլասը՝ Սեբաստիա քաղաքից։  

Գերմանիայում բնակություն հաստատած հայերի մասին պատմական   վկայություններ գրեթե չկան, եւ հստակ չէ, թե հայերը երբ են ոտք դրել այս տարածք։Գերմանիան առաջին պետություններից է,  որ  կապ  է  հաստատել  Կիլիկյան  Հայաստանի  հետ։  Գերմանիայի Հայնրիխ 6-րդ կայսրը ճանաչել է Լեւոն Բ-ին՝ որպես Կիլիկիայի թագավոր,  եւ  թագ  շնորհել  նրան։  Գերմանիայի   համալսարանական   կենտրոններում   են   կրթություն   ստացել Կոմիտասը, Ամենայն Հայոց  կաթողիկոս  Գեւորգ Ե  Սուրենյանցը, գրողներ  Լեւոն  Շանթը, Ավետիք Իսահակյանը։

19-րդ դարի կեսերից զգալի էր հայ ներգաղթյալների հոսքը դեպի Գերմանիա,   ովքեր   հիմնականում   Արեւելյան   Հայաստանից էին։   1960-ական թվականներից Թուրքիայից հայերի մեծ հոսք եղավ դեպի Գերմանիա։Ստամբուլից, Անկարայից  եւ հայաշատ այլ վայրերից հայ երիտասարդներ էին գալիս Գերմանիա։ Այդ տարիներին էլ  հետզհետե ձեւավորվեց հայ  համայնքը  Քյոլնում։  Քյոլնի  հայ  համայնքն ավելի աշխուժացավ,  երբ 1991  թ.  կազմավորվեց  Հայ  Առաքելական  եկեղեցու Գերմանիայի  թեմը:  Առաջնորդանիստը   Քյոլնի   Սահակ  -  Մեսրոպ   եկեղեցին է։  2018-ից  թեմի  առաջնորդն  է  գերաշնորհ  Տեր  Սերովբե  եպիսկոպոս  Իսախանյանը։ Քյոլնի հայկական համայնքը գործում է Գերմանիայի թեմի հետ միասին եւ, բնականաբար, համարվում  է  եկեղեցական  համայնք։  Այդպիսի  15 հայ  համայնք կա Գերմանիայում։

Թեմի գործունեության եւ խնդիրների մասին «ՀՀ»-ին տեղեկություններ է հայտնել  Հայ  առաքելական  եկեղեցու  Գերմանիայի  թեմի  առաջնորդ  Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]