1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մանրամասներ` աղդամցիների «խաղաղ արշավի» մասին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մանրամասներ` աղդամցիների «խաղաղ 
արշավի» մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Ասկերանի հերոսական դիմակայության վերաբերյալ հրապարակումներ, անշուշտ, եղել են, սակայն, իմ համոզմամբ, ուշագրավ շատ փաստեր ու մանրամասներ առայսօր անհայտ են մնում ընթերցողներին: Մինչդեռ ժամանակն է, որպեսզի դրանք բացահայտվեն եւ «գաղտնազերծվեն»՝ լույս սփռելով այն իրողությունների վրա, որոնք Ադրբեջանի հայատյաց, թշնամական քաղաքականության պայմաններում անհնար էին դարձնում արցախցիների կեցությունը, նրանց հետագա գոյատեւումը»,- կարծում է արցախյան շարժման ակտիվ մասնակից Սլավիկ Առուշանյանը, ով Ասկերանի` փետրվարի 22-ի իրադարձությունների վերաբերյալ, որպես ականատես եւ վավերագիր, հայտնվելով բախումների կիզակետում, իր հիշողություններին է անդրադառնում` ամենեւին էլ չզարմանալով, որ մյուս հանցանքների թվում աղդամցիների «խաղաղ արշավին» այդպես էլ  իրավական գնահատական չի տրվել:

«Թուրքերն իսկապես գալիս էին ինչպես պղտոր հեղեղ,- հիշում է Ս. Առուշանյանը: - Նորաթուխ բաշիբոզուկների մի ստվար խումբ  Կարկառի հունով խուժել էր նավթամթերքների ձեռնարկության տարածք, ավերել ամեն ինչ, ապա մտել խաղողի այգի ու տարեց այգեգործներին ոտնատակ տվել, շղթայաձեւ, ձեռք-ձեռքի շարժվել դեպի շրջկենտրոն: Մի ուրիշ խումբ էլ ավտոբուսներով եւ հետիոտն թեքվել էր աջ, հանդամիջյան ճանապարհով բարձրացել դեպի Խնապատ, բայց գյուղամիջում դեմ առնելով տեղացիների ամուր պատին, հետ ծլկել: Հիմնական զանգվածը շարժվում էր Ազդամ-Ասկերան մայրուղով` վիթխարի հրեշի նման կրակի մատնելով ցանկապատերը, ճամփամերձ շինությունները (ալրաղաց, խանութ, ճաշարան եւ այլն): Ջարդուփշուր անելով պատահած մեքենաները, ծեծում, ջարդում էին ուղեւորներին: Խուժանն անպատժելիությունից լպիրշացած առաջ էր շարժվում` կարգուկանոնի «պահապան» միլիցիոներների ուղեկցությամբ»…

Շրջակա գյուղերից օգնության հասած երիտասարդների պաշտպանական խմբերը եւ մարզկենտրոնից ուղարկված զորաջոկատը ավազակախմբերին ստիպեցին նահանջել: Դա արցախցիների առաջին ուժային դիմակայությունն էր հրոսակների դեմ: Սակայն հակառակորդն անհրաժեշտ դասեր չքաղեց եւ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով պատրաստվում էր լայնածավալ հարձակման»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]