Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղավիացիայի կոմիտեն Passenger.am-ի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Քաղավիացիայի կոմիտեն Passenger.am-ի հետ համագործակցելու 
պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերությունը փետրվարի 21-ին նշեց իր գործունեության 1-ամյակը, որի շրջանակում  կայացավ «Հայկական Flight Mode»  խորագրով հանդիպում-քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ ընկերությունը ստեղծելու գաղափարը ծագել է իրենց անձնական փորձի և ավիաընկերությունների միջև տարաձայնությունների արդյունքում:

«Մեր ընկերությունը ծառայում է հայ և օտարազգի ուղևորների խախտված իրավունքների վերականգնմանը:  Խնդիրներ ունենալու դեպքում, երբ ուղևորն անձամբ դիմում է ավիաընկերությանը, բավականաչափ գումար և նյարդեր է ծախսում: Passenger.am-ի միջոցով այդ գործընթացն ավելի հեշտ և արագ է տեղի ունենում: Որևէ ավիաընկերության հետ խնդիրներ ունեցած քաղաքացին, կարող է գրանցվել մեր կայքում, ինչից հետո իրավաբանական թիմն ակտ է կազմում, ինչից հետո սկսվում է Passenger.am-ը լիազորվում է պաշտպանել տվյալ անձի շահերը»,- նշեց Ղազարյանը:

Passenger.am-ի տնօրեն, համահիմնադիր Վաներ Հարությունյանը շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է ուղևորի պաշտպանված լինելը:

«Հայաստանում վերջին տարիներին տնտեսական հեղափոխության ճանապարհին կատարվում են այնպիսի դրական տեղաշարժեր, որտեղ իրավագիտակցությունը պետք է ավելի բարձրանա: Մեր առաքելություններից մեկն այդ գործիքակազմը ձևավորելն է՝ ավիաընկերությունների հետ ուղևորների շփումն ավելի պրոֆեսիոնալ դարձնել»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ նմանատիպ միջոցառումների մասնակցելով՝ շատ են կարևորում ուղևորների իրավունքների պաշտպանությունը:

«Հայաստանում այդ ոլորտն այսօր լավ կարգավորված չի և մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր գործընկերների հետ, որոնք պատրաստ կլինեն լուծել ուղևորների և ավիաընկերությունների միջև առաջացած խնդիրները: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել նմանատիպ ընկերությունների հետ»,- նշեց Ռևազյանը:     

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]