Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է  «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ  Արսեն Դավթյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին հարցաքննվել են վկաները:

Այս գործով Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին նախարարի տեղակալին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։

Նիստի ավարտից հետո արդեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին հայտնել է, որ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:

Ռազմիկ Աբրահամյանը նաև մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ):





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ