Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ակունքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» միջոցառումը

Ակունքում անցկացվեց «Գեղարքունյաց  Ձմեռ -2020»  միջոցառումը

ԳԱՎԱՌ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց  Ձմեռ -2020» մարզամշակութային  միջոցառումը, որ կրում էր «Ոչ ծխախոտին»  խորագիրը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ 10-ից ավելի մարզական եւ մշակութային նշանակության խաղերում իրենց ուժերն էին չափում Ակունք համայնքի բնակիչները եւ դպրոցականները: Խաղերն ընթանում էին ազգային երգերի և պարերի կատարումներով: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիք բոքսինգ, կշռաքարի բարձրացում, պարանի ձգում,  շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձեւերում:

Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք  եւ Վարդենիս համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մրցումների մասին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առիթով եւ   կարեւորում նման միջոցառումները երկու տեսանկյունից: Առաջինը, որ երեխաների մոտ սեր է արթնանում դեպի մարզաձեւերի հանդեպ, երկրորդը, որ նրանք հեռու են մնում ծխելու վատ սովորույթից: Եվ եթե պարզվի,  որ Ակունքի դպրոցում  ոչ մի աշակերտ չի ծխում, ապա ամռանը կգամ այստեղ՝ նորակառույց ֆուտբոլի դաշտում նրանց հետ ֆուտբոլ խաղալու», - ներկաներին դիմեց մարզպետը:

Մրցումների ավարտից հետո հաղթող մարզիկները պարգեւատրվեցին Ակունքի համայնքապետարանի կողմից սահմանված  մեդալներով եւ գավաթներով: Պարգեւները հանձնեցին մարզպետ Գնել Սանոսյանը եւ Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա  Խաչատրյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝  «Գեղարքունյաց  Ձմեռ -2020» միջոցառումն անցկացվում է նաեւ մարզի մյուս համայնքներում, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]