Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

ԱԳ փոխնախարարը և ԱՊԼ պաշտոնյան կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

ԱԳ փոխնախարարը և ԱՊԼ պաշտոնյան կարևորել են քաղաքական երկխոսության 
ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը փետրվարի 19-ին Կահիրեում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի միջազգային քաղաքական հարցերով օգնական Խալեդ էլ Հաբասի հետ (Khaled el-Habas)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և մոտեցումները։ «Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և արաբական երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ներկայումս տեղի ունեցող դրական զարգացումները։ Կողմերը կարևորեցին ՀՀ-ԱՊԼ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը՝ պարբերաբար քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով։ Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ