1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին

 Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի 
մյունխենյան ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» /Süddeutsche Zeitung/ հայտնի օրաթերթը 2020 թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար որպես առանցք ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությանը: «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիր Շտեֆան Կորնելիուսը:

 Նա դրականորեն ընդգծվում է այն փաստը, որ մյունխենյան համաժողովի շրջանակներում, ի թիվս մնացյալ քաղաքական գործիչների ելույթների, որոնք խոսում էին անվտանգության քաղաքականության խնդիրներից, ներկայիս աշխարհի անվտանգության ճարտարապետության տարբեր խութերից, Արմեն Սարգսյանը յուրահատուկ մոտեցումով մեկնաբանություններ է տվել այդ թեմայի շուրջ:

Հոդվածագիրը նշում է, որ հարցին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր լայնածավալ ելույթում՝ հատուկ շեշտադրելով, որ եվրոպական անվտանգությունը ներկայումս այդքան էլ կայուն և վստահելի չէ։ Վերլուծաբանի խոսքով՝ այս ամենի ֆոնին հետաքրքրական էր Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը՝ կառուցված քվանտային քաղաքականության վրա։ Ելույթում հաշվի էին առնված նրա՝  ֆիզիկոսի փորձառությունը և գիտելիքները։ «Նա հանդես եկավ այնպիսի ոճով, որ ցանկանում է կարգուկանոն մտցնել աշխարհում և այդ ուղղությամբ նախատեսում է համապատասխան գործիքակազմ ունենալ»:

 Արմեն Սարգսյանի մոտեցմամբ՝ ինչպես քվանտային ֆիզիկան է փոխարինել դասական մեխանիկային, այնպես էլ քվանտային քաղաքականությունը պետք է փոխարինի դասական քաղաքականությանը: Նշելով, որ դասական տրամաբանությամբ այլևս անհնար է մեկնաբանել երևույթները՝ Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը ևս պետք է հասկանալ այս համատեքստում, երբ էներգիայով լիցքավորված տարրերի համադրումը հանգեցրեց միջուկային մեծ ռեակցիայի, որն անվանվեց հեղափոխություն:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]