Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել Է, որ երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լիբանանի՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող քաղաքացուհին երկիր Է ժամանել ուրբաթ առավոտյան Իրանից մեկնած ինքնաթիռով: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Բեյրութի միջազգային օդանավակայանի աղբյուրը, նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց: Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան եւ Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից չորսն ավարտվել Է մահով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]