1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպանդանոցային ծառայության հասանելիությունն ապահովելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է ևս 36 սպանդանոց

Սպանդանոցային ծառայության հասանելիությունն ապահովելու համար ՀՀ-ում 
անհրաժեշտ է ևս 36 սպանդանոց

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլելը, որպեսզի պետական օժանդակության ծրագրերով ավելի դյուրացվի սպանդանոցային մորթով զբաղվողների աշխատանքը և ապահովվի այդ ծառայությունների հասանելիությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կա 272 հայտ սպանդանոցներ կառուցելու համար: Ներկայումս առկա է  ծառայություն մատուցող 18 սպանդանոց, անհրաժեշտ է ևս 36-ը: Այսինքն` ընդհանուր առմամբ պետք է 54 սպանդանոց»,- ասաց Գաբրիելյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` ՍԱՏՄ-ի և սպանդանոցային մորթ կազմակերպող տնտեսվարողների միջև կնքվել է համաձայնագիր, որպեսզի կենդանական ծագման մթերքի տեղափոխումը սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացվի անվճար:

«Դա հիմք ընդունելով  իրականացրեցինք քարտեզագրում առկա սպանդանոցների: Հաշվի առնելով այդ 30 կմ շառավիղը, նշեցինք այն վայրերը, որտեղ, կարծում ենք, պետք է լինեն կառուցվող սպանդանոցները»,- նշեց Գաբրիելյանը:

2020 թվականին հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը: Սա սակայն հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: Այս բողոքներին արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ բողոքող քաղաքացիների համար առաջարկ էր արել:

Նա մասնավորապես հայտնել էր, որ գործադիրը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Վարչապետը նաև նշել էր, որ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]