Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լուկաշենկոն Մինսկի համար արդարացի Է համարում 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց

Լուկաշենկոն Մինսկի համար արդարացի Է համարում 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաշխարհային շուկայի ներկայիս պայմաններում արդարացի Է համարում իր երկրի համար մոտավորապես 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց: Այս գնահատականը նա տվել Է փետրվարի 21-ին Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոյի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինչ վերաբերում Է բնական գազին, ապա այսօր Եվրոպայում, եւ դա ինձ ասել Է ոչ թե մեր նախարարը, այլ ռուսաստանցի խոշոր ձեռնարկատերը, («Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր) Սեչինի հետ մենք խոսել ենք, նա Էլ Է գազով զբաղվում, գազը 110 դոլարից պակաս Է: Դա այնտեղ՝ Եվրոպայում, բորսաներում: Ուրեմն մեզ մոտ այն մինչեւ 90 դոլարի սահմաններում Է: Եթե վերցնենք համաշխարհային գինը»,- հայտարարել Է պետության ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]