Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Արման Թաթոյանը ՊԲ հրամանատարի հետ քննարկել է զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցեր

Արման Թաթոյանը ՊԲ հրամանատարի հետ քննարկել է զինծառայողների առողջական 
վիճակի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ փետրվարի 21-ին հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել բանակում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությանը, զինվորների և սպաների, այդ թվում՝ կանանց իրավունքների իրավունքների հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ