1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 հասցեում

Երևանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 
հասցեում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 հասցեում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին, որին կմասնակցի նաև Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Փետրվարի 24-ին, ժամը 10:15-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11։30-ին,  տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ 

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]