Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրաքվեով վերականգնում ենք 2015-ին Վենետիկի հանձնաժողովի հավանությունը ստացած ՍԴ-ի մոդելը. Մակունց

Հանրաքվեով վերականգնում ենք 2015-ին Վենետիկի հանձնաժողովի հավանությունը 
ստացած ՍԴ-ի մոդելը. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է սահմանադրական փոփոխության հանրաքվեով ուզում են վերականգնել ՍԴ-ի այն մոդելը, որը հաստատվել է 2015-ի սահմանադրական փոփոխությամբ՝ ընդ որում ստանալով միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նման գործընթաց նախաձեռնելուց առաջ չեն դիմել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու:

«2015-ի ընդունված սահմանադրության նախագիծը՝ ՍԴ-ի մոդելով, որն այս պահին չի գործում, ուղարկվել է բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում Վենետիկի հանձնաժողովին՝ հաստատման, և այն հաստատվել է դրական եզրակացությամբ: Հիմա այս սահմանադրական փոփոխության հանրաքվեն ընդամենը մեկ հոդվածի մասին է, որով պետք է վերականգնենք ՍԴ-ի այն մոդելը, որը հաստատվել է 2015-ի սահմանադրական փոփոխությամբ, բայց այս պահին չի գործում: Եվ այն մոդելը, որը մենք ուզում ենք վերականգնել, արդեն իսկ հաստատվել և հավանության է արժանացել մեր բոլոր  միջազգային գործընկերների կողմից, ում փաթեթը նախապես ուղարկվել է, որոնց թվին է պատկանում նաև Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Մակունցն ու նկատեց՝ փաստորեն այդ փաթեթը, ՍԴ-ի այդ ձևը մեկ անգամ արդեն իսկ հաստատվել է:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ հանձնաժողովին դիմելու հարցում դեռևս վերջնական քաղաքական որոշում չունեն, դեռ ժամանակ ունեն որոշում կայացնելու:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]