Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

ԱՄՆ-ը մտադիր Է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փտրվարի 29-ին. Փոմպեո

ԱՄՆ-ը մտադիր Է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փտրվարի 29-ին. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտադիր Է «Թալիբան» արմատական շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փետրվարի 29-ին: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարության մեջ, որը փետրվարի 21-ին հրապարակվել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին շաբաթներին ազգային միասնության կառավարության հետ կոնսուլտացիաների ընթացքում ամերիկացի բանագնացները Դոհայում (Կատարի մայրաքաղաք) «Թալիբանի» ներկայացուցչիների հետ ըմբռնման են հասել Աֆղանստանում բռնության զգալի եւ համազգային կրճատման շուրջը: Սպասվում Է, որ այդ ըմբռնման հաջող իրականացման շրջանակում առաջ կմղվի համաձայնագրի ստորագրումն ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ: Մենք ստորագրման ենք պատրաստվում փետրվարի 29-ին»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ