Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՊԲ 
հրամանատարական կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել՝ նմանատիպ դեպքերը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ:

Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում կարևորվել է բոլոր կառույցների ամենօրյա և արդյունավետ համագործակցությունը՝ հենված վստահության և կառուցողական մոտեցումների վրա:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ