1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երկրորդ օլիմպիական ոսկին նվաճելու համար միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք. Ալեքսանյան

Երկրորդ օլիմպիական ոսկին նվաճելու համար միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք. Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Ալեքսանյանին երկրորդ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար շատ բան պետք չէ:

«Արմենպրես»-ի  հարցին, թե Ալեքսանյանն ամեն տեսակի ոսկե մեդալներ ունի, ի՞նչ է իրեն պետք երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու համար, գյումրեցի մարզիկն ասաց. «Օլիմպիական խաղերի երկրորդ ոսկե մեդալի համար ինձ միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք»:

Գյումրեցի մարզիկի համար 2020 թվականի համար հիմնական նպատակը կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: «Ինձ մոտիվացնում է հայ ազգը: Վստահ եմ, որ 2050 թվականին չենք ունենա երկու օլիմպիական չեմպիոն, այլ ավելի շատ: Վարչապետի ասած 25 օլիմպիական ոսկուց, որ մի քանիսն իմը լինեն, շատ լավ կլինի»,-ասաց Ալեքսանյանը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]