1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Diamond Princess-ի նավապետը նավից կհեռանա վերջինը

Diamond Princess-ի նավապետը նավից կհեռանա վերջինը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Diamond Princess ճամփորդանավի իտալացի նավապետ Ջենարո Արման շարունակում Է քաջալերել ուղեւորներին, որոնք արգելափակված են նավում կորոնավիրուսի բռնկման պատճառով, նա նավից կհեռանա միայն բոլոր մարդկանց տարահանումից հետո, փետրվարի 21-ին գրում են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդագրություններում նշված Է, որ, բացի 45-ամյա Արմայից, մինչեւ տարահանման ավարտը հանրանավում կմնան անձնակազմի եւս վեց անդամներ՝ նույնպես Իտալիայի քաղաքացիներ:

La Repubblica թերթը նշում Է, որ ուղեւորների շրջանում Արման ստացել Է «քաջարի նավապետ» մականունը, որովհետեւ նա չի կորցնում ինքնատիրապետումը բարդ իրավիճակում եւ միշտ ջանում Է քաջալերել նավում մնացած մարդկանց: Օրինակ՝ Սուրբ Վալենտինի օրը նավապետը բոլոր ուղեւորներին ուղարկել Է սրտաձեւ քաղցրավենիքներ եւ գրություններ, որոնցում կոչ Է արել՝ չկորցնել ոգու կայտառությունը:

Բացի դրանից, նա բաձրաձայն կապով ընթերցել Է բանաստեղծություններ՝ նվիրված սիրահարներին: Diamond Princess նավը գտնվում Է Ճապոնիայում՝ Յոկոհամայի նավահանգստում, մինչեւ վերջերս դրա ուղեւորները եւ անձնակազմի անդամները գտնվում Էին 15-օրյա կարանտինի մեջ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով:

Կարանտինն ավարտվել Է փետրվարի 19-ին, եւ այդ ժամանակավանից նավից հեռացել Է ավելի քան 700 մարդ: Սպասվում Է, որ փետրվարի 21-ին ափ կիջնի եւս 450 ուղեւոր: Հանրանավից հեռանալ թույլատրված Է սոսկ այն ուղեւորներին, որոնք հիվանդության ախտանիշներ չունեն, ինչպես նաեւ նրանց, որոնց կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք Է տվել: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակված 621 ուղեւորներից երկուսը մահացել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]