Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանում եւս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից

Իրանում եւս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք Է արձանագրվել: Այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Վարակման նոր հաստատված դեպքերի թվում երկու մարդ, ցավոք, մահացել Է»,-ասված Է պաշտոնյայի հայտարարության մեջ, որը մեջբերված Է գերատեսչության կայքում: Իրանում նոր կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի: Վարակման դեպքեր են նշվել Կումում, Արաքում, Թեհրանում եւ Գիլյանում, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է չորսի:

Նոր հիվանդացածների մեծամասնությունը կա՛մ Կումի (շիա մուսուլմանների, այդ թվում՝ արտասահմանից, ուխտագնացության վայր) բնակիչներ են, որտեղ առաջին անգամ գրանցվել Է վիրուսը, կա՛մ վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում եղել են այնտեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]