Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյան  

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստանի առաջին օլիմպիական 
չեմպիոն Արմեն Նազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի կարծիքով, Հայաստանում հեղափոխությունը, վերջապես, հասավ նաև սպորտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հունա-հռոմեական ոճի ըմբիշը, մասնավորապես, ասաց. «Վերջապես հեղափոխությունը հասավ նաև սպորտին: Ուրախ եմ այս պարգևի համար, ես 24 տարի է սպասում էի: Ինձ համար պատիվ է նման պարգևի արժանանալը Հայաստանում: Շնորհակալ եմ բոլորից, որ չեն անտեսում մեր աշխատանքը»: Նազարյանը շեշտեց, որ սպորտի տեսանկյունից հայ ազգը շատ տաղանդավոր է և դեռևս շատ է ուրախացնելու մեզ օլիմպիական հաջողություններով:

Խոսելով իր որդու`  նույնպես հունա-հռոմեական ոճի ըմբիշ Էդմոնդ Նազարյանի մասին, որն օրեր առաջ 18 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն, ավագ Նազարյանը շեշտեց, որ ինքը հպարտ հայրիկ է, և շատ մեծ է ցանկությունը, որ որդին գերազանցի իր հաջողությունները:

Արմեն Նազարյան դարձել է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը, այնուհետև, փոխելով քաղաքացիությունը, 2000 թվականին ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից: Նա 6 անգամ դարձել է Եվրոպայի, 3 անգամ աշխարհի չեմպիոն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ