Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոնիկա Բելուչին լուսանկարվել Է L՚Officiel Italia նորաձեւության հանդեսի համար

Մոնիկա Բելուչին լուսանկարվել Է L՚Officiel Italia նորաձեւության հանդեսի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին լուսանկարվել Է L՚Officiel Italia նորաձեւության հանդեսի համար: Շարքի լուսանկարներից մեկը հրապարակված Է նրա Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեւ-սպիտակ լուսանկարում 55-ամյա հայտնին պատկերված Է Gucci-ի շերտագծերով պիջակով՝ նույն այդ բրենդի գոտիով, որը զարդարված Է սթրազներով: Բելուչին նաեւ հագել Է Dolce Gabbana-ի բոդի՝ թափանցիկ ագույցներով եւ բարակ ձեռնոցներ՝ «սագի թաթ» պրինտով: Մոդելի մազերն արձակ են եւ մեջտեղից դասական բացվածքով սանրված: Նշվում Է, որ լուսանկարի հեղինակը դարձել Է հայտնի ֆեշն-լուսանկարիչ Պատրիկ վան Մալդերը:-0-/56/ 14.22


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]