Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական 
աշխատանքների որակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 21-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Հանդիպման սկզբում Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]