Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցանցում հրապարակել են «Սեր երեքի հանդեպ» մելոդրամայի առաջին թրեյլերը

Ցանցում հրապարակել են «Սեր երեքի հանդեպ» մելոդրամայի առաջին թրեյլերը


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ում հրապարակել են Դրեյք Դորեմուսի «Սեր երեքի հանդեպ» մելոդրամայի առաջին թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նկարչուհի Դաֆնայի (Շեյլին Վուդլի) կյանքում ոչ դյուրին շրջան Է սկսվել: Նա հեռացել Է բոյֆրենդից: Չհասցնելով ուշքի գալ բաժանումից՝ հերոսուհին ներքաշվում Է սիրային եռանկյունու մեջ: Այժմ նրան կապում են հարաբերությունները գրող Ջեկի եւ «վատ տղա» Ֆրենկի հետ:
Շեյլին Վուդլիի հետ միասին կինոնկարում նկարահանվել են Սեբաստիան Սթենը («Տոնյան բոլորի դեմ», «Առաջին վրիժառուն») եւ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Ջեյմի Դոռնանը:
Մելոդրամայի պրեմիերան կայացել Է անցյալ տարվա սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]